211652_close_icon
views-count1526 դիտում article-date 20:00 29-12-2014

Շարադրությունների մրցույթ՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու նախաձեռնությամբ

Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին նախաձեռնել է շարադրությունների մրցույթ: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիներին, աշակերտները նախօրոք չգիտեն շարադրության թեման, սակայն կան բավականին գեղեցիկ շարադրված աշխատանքներ: Շարադրության մրցույթին մասնակցում էին Ազատաշենի, Արբաթի, Արգավանդի, Գեղանիստի, Ղուկասավանի դպրոցների սաները: Շարադրության խորագիրն է՝ «Սուրբ ծննդյան իմ երազանքը»: Մրցույթների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Նմանատիպ նյութեր