871 դիտում
11:57 29-12-2014
Արմեն Աշոտյանն այցելել է սահմանապահ զորամասերից մեկը և նվերներ հանձնել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը և ներկա գտնվել զինվորական շարային տողանին:
Նախարարը, ողջունելով զինվորներին և շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարում է իր սրբազան պարտքը` պաշտպանում հայրենիքը: Արմեն Աշոտյանն իր խոսքում վերահաստատել է, որ ողջ հասարակությունը Հայոց բանակի կողքին է: Նախարարը, անդրադառնալով կրթություն-բանակ կապին, ընդգծել է, որ բանակից վերադարձած երիտասարդների համար կրթության նոր հնարավորություններ են բացվել:
Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել զինվորների ընտանիքներին` նման որդիներ դաստիարակելու համար: Նախարարը, ներկաներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայ զինվորին մաղթել է խաղաղություն, ուժ և կորով:
Արմեն Աշոտյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ուսանող զինվորների հետ և խոսել նրանց մասնագիտական հետագա պլանների մասին: Նախարարն ամանորյա նվերներ և համակարգիչներ է հանձնել, իսկ Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախարարության անունից խոստացել` համակարգչային լսարան բացել զորամասում:
Արմեն Աշոտյանն այցելել է նաև Վահան գյուղի սահմանային դիրքեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1294 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1318 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»