211652_close_icon
views-count1103 դիտում article-date 15:49 29-12-2014

Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ից պահանջում է Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Էրդողանի թիվ 1 հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու համար պաշտոնական հայցով դիմել Վաշինգտոնին: Թուրքական Haber 7 հեռուստաալիքը հաղորդել է, որ այսօր Ստամբուլի դատարանը ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել է կատարել Գյուլենին ձերբակալելու դեկտեմբերի 19-ի իր որոշումը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում դեմ լրտեսության և պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին է համարում 2013 թվականին աղմկահարույց գաղտնալսման միջադեպի հիմնական մեղավորը:

Նմանատիպ նյութեր