211652_close_icon
views-count2671 դիտում article-date 15:59 20-07-2016

Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը մեկ գիշերվա հարց չէ. ԱՄՆ Պետդեպ

Ժամանակ է պետք, որպեսզի քննարկվի Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պաշտոնական հայցը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, փոխանցում է Anadolu-ն: «Գուլենի արտահանձնման գործընթացը չի կարող մեկ գիշերվա ընթացքում ավարտվել: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում մեզ տրամադրված փաստաթղթերը»,-պարզաբանել է նա: Թոները հավելել է, որ փաթեթի ուսումնասիրումը անկախ իրավաբանական գործընթաց է: Որոշումը կայացվելու է ուսումնասիրության արդյունքում՝ դատարանի կողմից:

Նմանատիպ նյութեր