211652_close_icon
views-count1295 դիտում article-date 20:21 29-12-2014

Հայ գիտակները դարձել են հեռուստախաղի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն

«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի եզրափակիչ փուլում փայլուն հանդես գալով հանդես է եկել նաև հայաստանյան «Երևան» թիմը դարձավ աշխարհի փողչեմպիոն։ Մինկում կայացած աշխարհի խաղերին մասնակցել են երեք հայկական թիմեր՝ Արմանա Աբովյանի գլխավորած «Արմենիան», «Երևանը» և «Պերեզագրուզկան» Ընդհանուր առմամբ առաջնության մասնակցում էին գիտակներ, 6 երկրից (Բելառուս, Ռուսաստան, Լատվիա Ուկրաինա, Հայաստան և Ադրբեջան) : Մի քանի տպավորիչ հաղթանակ տանելով հայաստանյան թիմը հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց բելառուսական թիմին վերջին հարցին չհասցնելով սեղմել կոճակը: «Երևան» թիմի ավագ Լևոն Նիկողոսյանի խոսքերով այս տարի հայկական թիմերը հանդես գալով միասնական ճակատով, բարձր որակի խաղ ցուցադրեցին, ինչը նաև հնարավորին դարձավ Կրթության և Գիտության նախարարության երկարամյա աջակցության շնորհիվ: Ըստ ավագի, հաջոր տարի և իր թիմը, և մյուս հայկական թիմերը իրենց բոլոր ուժերը կգործադրեն, որպեսզի Աշխարհի Գավաթը բերեն Հայաստան:

Նմանատիպ նյութեր