1846 դիտում
18:00 03-08-2015
Հայ գիտակները հաղթանակ տարան Սևծովյան «Բրեյն-Ռինգ» բաց առաջնության մրցաշարում
Հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթին տիրացել է Գիտկաների Հայկական Ասոցիացիան ներկայացնող «Նուիխ-Թելսել» երևանյան թիմը (թիմի ավագ` Էդգար Մարկոսյան):
Առաջնության ընթացքում անցկացվել են նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» եւ այլ ինտելեկտուալ խաղերը: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից , իսկ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ում հայկական «Պերեզագուզկա» և «Նուիխ-Թելսել» թիմերը ցույց են տվել բարձր խաղային մակարդակ `զբաղեցնելով համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը:
Աջարիայի մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղերին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլոդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրաելի և Լատվիայի գիտակները: Հայաստանը ներկայացված էր ութ թիմերով:
Տիգրան Քոչարյան
Գիտակների Հայկական Ասոցիացիա
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
12:27 17-03-2014
Կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» 2014-ը
1098 դիտում
20:34 19-03-2014
«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել Առողջապահության նախարարության թիմը
1657 դիտում
10:18 20-03-2014
«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել առողջապահության նախարարության թիմը