211652_close_icon
views-count1200 դիտում article-date 13:56 30-12-2014

Ալի Խամենեին կոչ է արել աշխարհի քրիստոնյաներին աջակցել աֆրոամերիկացիներին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին ամերիկյան վարչակազմն անվանել է բռնակալական և կոչ արել աշխարհի քրիստոնյաներին օգնել ԱՄՆ-ի սևամորթ բնակիչներին: Twitter-ի իր միկրոբլոգում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ իրական քրիստոնյաները միշտ էլ կանգնում են ստորացվածներ կողքին: «Հիսուսն ընդունեց տանջանքները և պաշտպանեց կեղեքվածներին, որպեսզի հակազդի բռնակալներին»,-Twitter-ում գրառել է Խամենեին և հաշթագերով նշել #Jesus, #Ferguson և BlackLivesMatter բառերը:

Նմանատիպ նյութեր