211652_close_icon

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատես անցկացրեց՝ կապված ամանորյա տոների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10403 դիտում article-date 11:01 30-12-2014
Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 30-ի առավոտյան, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաև ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկախմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հրահանգներ: Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում: Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղևորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության: Ոստիկանությունը համոզված է, որ տոնական օրերին քաղաքացիները կդրսևորեն բարձր իրավագիտակցություն, կպահպանեն համակեցության կանոնները և որևէ օրինախախտմամբ չեն փչացնի իրենց և ուրիշների տոնը: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում կարվի առավելագույնը անցանկալի միջադեպերը բացառելու համար և ակնկալում քաղաքացիների աջակցությունը: Շնորհավորում ենք բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ և մաղթում տոնական տրամադրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր