211652_close_icon
views-count3202 դիտում article-date 20:20 31-03-2016

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Իջևանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 31-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Իջևանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծեց ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջեց անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ: Անդրադառնալով տարածաշրջանի առանձնահատկություններին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ նկատի ունենալով մարզի սահմանային գոտի լինելու հանգամանքը՝ Տավուշի ոստիկանությունը պետք է առանձնակի զգոնություն դրսևորի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային և համայնքային ոստիկանության պատասխանատուներին կարգադրեց հոգածու վերաբերմունք դրսևորել դժվար աշխատանքով բարիք ստեղծող գյուղացու հանդեպ, օժանդակել օգնության կարիք ունեցողներին, որևէ խոչընդոտ չստեղծել գյուղի աշխատավորի համար, առանձնապես հետամուտ լինել անասնագողության և ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտմանը, որպեսզի կորուստներ չունենան և բնակչությունը, և պետությունը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայողական և կազմակերպչական այլ հարցեր ևս: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների պատասխանատուներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր