1568 դիտում
15:39 30-12-2014
ՀՀ վարչապետի հանձնարարականով Եղվարդ քաղաքի 16 ընտանիք ստացել է բնակարանի սեփականության վկայագիր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը կատարված է.
ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի 16 ընտանիք այսօր ստացել է բնակարանի սեփականության վկայագիր: Այս մասին կառավարության ղեկավարը խոստացել էր նշված շենքի բնակիչներին ս.թ. օգոստոսի 27-ին Կոտայքի մարզ աշխատանքային այցի ժամանակ:
Եղվարդի Երևանյան 17 հասցեում գտնվող շենքի բնակիչները վարչապետին էին դիմել իրենց կողմից դեռևս 1991 թ. զբաղեցրած բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու խնդրանքով, և Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, Կոտայքի մարզպետարանին և Եղվարդի քաղաքապետարանին՝ կազմակերպել այդ բնակարանները սեփականության իրավունքով բնակիչներին տրամադրելու գործընթացը: Շենքը պատկանում էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբան» ԲԲԸ-ին, և ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր համապատասխան որոշում՝ թույլատրելով «Ընդերքաբան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող 120 մլն դրամ շուկայական արժեք ունեցող բնակելի շենքը (ընդհանուր մակերեսը 1673.6 ք/մ) մասնակի հատուցմամբ 30 մլն 516 հազ. 838 դրամ արժեքով օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և անհատույց նվիրել շենքում բնակվող 16 ընտանիքին:
Շենքի բակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ 16 ընտանիքին բնակարանների սեփականության վկայագրերը հանձնել են ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից շնորհավորել է բնակիչներին բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու առիթով և խնդրի լուծման գործում կարևորել պատկան մարմինների հետևողական աշխատանքը: Գուրգեն Դումանյանը խորհրդանշական է համարել Ամանորի նախաշեմին բնակարանների սեփականության վկայագրերի հանձնումը և, շնորհավորելով գալիք տոների առթիվ, մաղթել առողջություն և հաջողություն:
Նշելով, որ սա ամանորյա լավագույն նվերն էր իրենց ընտանիքների համար, բնակիչները շնորհակալական խոսք են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խոստումը կատարելու և իրենց կողմից տասնյակ տարիներ բարձրացված հարցին վերջնական լուծում տալու համար:
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
16:27 02-10-2014
Գյումրիում երկրաշարժից անօթևան մնացած 215 ընտանիք կստանա բնակարանի գնման վկայագիր
1038 դիտում
15:51 05-10-2021
Բոլորը, ովքեր մուրալով են ստացել կրթության վկայագիր, կործանարար են դառնում պետության համար․ ՀՀ ՄԻՊ
3365 դիտում
16:25 27-07-2020
Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք ստացել են բնակարանի գնման վկայագրեր
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան