211652_close_icon
views-count4517 դիտում article-date 14:50 31-12-2014

Մանվել Գրիգորյանը ավանդույթի համաձայն այսօր ԵԿՄ վարչությունում բաժակ բարձրացրեց նահատակված ընկերների համար, շնորհավորեցին միմյանց եւ այցելեցին Եռաբլուր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկրապահ կամավորականների միությունում ավանդույթ է դեկտեմբերի 31-ին Եռաբլուր այցելելը։ Ավանդույթը հիմնել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը, եւ նրա իրավահաջորդ զորավար Մանվել Գրիգորյանն էլ սրբորեն պահպանում է այն։ Բացառություն չէր նաեւ այս տարին։ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը փոխանցում է, որ տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը մեկնարկեց ԵԿՄ վարչության շենքից։ Շենքի բակում վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ մատուռ-աղոթատեղի է կառուցվել։ Այստեղ հոգեւոր հայրը օրհնանքի խոսքեր ասաց։ Միջոցառման մասնակիցները՝ ԵԿՄ վարչության անդամներ, գեներալ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանի որդիները եւ թոռները, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների պատասխանատուներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՏԻՄ-երի եւ տարածքային կառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, ԵԿՄ-ի հետ գործակցող կառույցների ներկայացուցիչներ, հանրապետությունում ճանաչված մտավորականներ մոմ վառեցին եւ խնկարկեցին, այնուհետեւ ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին։ Մինչ Եռաբլուր մեկնելը միջոցառման մասնակիցները տոնական սեղանների շուրջ շնորհավորեցին միմյանց եւ հայ ազգին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Զորավար Մանվել Գրիգորյանի առաջարկով ներկաները բաժակ բարձրացրին, այնուհետեւ հնչեցին կենացներ, բարեմաղթանքներ՝ նվիրված ազգին, հայրենիքին, պետությանը, Հայաստան պետությանն ու հայկական Արցախ պետությանը։ ԵԿՄ վարչության նախագահը հերթական անգամ կարեւորեց միասնականությունը՝ ազգային իղձերի իրականացման համար։ Այնուհետեւ բոլոր ներկաներն ուղեւորվեցին Եռաբլուր՝ խոնարհվելու այնտեղ հանգչող քաջերի հիշատակի առջեւ։ Ի դեպ, նմանատիպ այցելություններ ԵԿՄ տարածքային բաժանմունքները կազմակերպել էին դեպի բոլոր եղբայրական գերեզմաններ։ Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր