211652_close_icon
views-count2154 դիտում article-date 21:14 31-12-2014

Ամանորից ժամեր առաջ ՀԵՀ աշխատակիցներն ու կամավորները՝ սահմանապահ զինվորի կողքին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, այցելել էին Տավուշի մարզի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը։ Երիտասարդները դիրքապահ զինվորներին տարել էին սնունդ ու քաղցրավենիք։ Մարզային կենտրոնի կամավորները, ում զինվորական հագուստ նվիրել է ՀՀ պաշտպանության նախարարը, շրջեցին մարտական հենակետում և ծանոթացան զինվորների ծառայությանը, նրանց առօրյային, ճաշեցին զինվորների հետ։ Միասին աղոթեցին հենակետի մատուռում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր