211652_close_icon
views-count2164 դիտում article-date 14:15 02-01-2015

Նա առաջիններից էր, որ կազմեց ինքնապաշտպանական ջոկատներ. այսօր արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է

1952 թ. հունվարի 2-ին ծնվել է արցախյան ազատամարտի հերոս, Մարտակերտի ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շահեն Մեղրյանը: Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, ով սկսեց կազմակերպել զինված ջոկատներ: 1990թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: 1990թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունը ամբողջությամբ գերի է վերցվում թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին: Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում. 1990թ. հունվարի 12-13-ը, երբ ադրբեջանցիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տվեց: Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991թ., երբ տխրահռչակ «կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ: 1991թ. հունիսին ադրբեջանցիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991թ., Շահենը` իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքները ազատագրել: 1991թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը: Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով, եղել են ընդհարումներ: 1992թ. հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ` թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք: Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր` Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: 1993թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը և վերցվեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները: Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց, ավաղ, 1993թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվեց... բոլորը զոհվեցին:

Նմանատիպ նյութեր