21383 դիտում
11:47 03-01-2015
Արդարադատության կապիտանը Երեւանում «Շանթ» ռեստորանի մոտ խոշոր ավտովթարի հեղինակ, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երեւանի Արզումանյան փողոցի 19 շենքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Կնյազյանը Ջանիբեկյան եւ Վշտունի փողոցի խաչներուկներում «Շանթ» ռեստորանային համալիրի մոտ իր վարած Mersedes մակնիշի 25 ՍՏ 300 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, ընդհարվել խաչմերուկի անկյունում գտնվող ցայտաղբյուրի ցանկապատին, տապալել այն եւ գլխիվայր շրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Դ. Կնյազյանը եւ նրա ուղեւորներ Երեւան քաղաքի Արզումանյան 19 շենքի բնակիչ, 29-ամյա Ժաննա Ավետիսյանը, Երեւան քաղաքի Լենինգրադյան 48/3 շենքի բնակիչներ 27-ամյա Լիաննա Դանիելյանը եւ 4-ամյա Կատրին Ավետիսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Կ. Ավետիսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին եւ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով դուրս են բերել վիրավոր ուղեւորներին եւ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները նրանց տեղափոխել են: Իսկ վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել հրշեջ-փրկարարաները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատը մեկ մարտական հաշվարկով: Ժամանել են նաեւ ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը խմբի ղեկավար Լեւոն Շահինյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից ժամանած քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից տեղում քննչական աշխատանքները ղեկավարելուց հետո նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Դ. Կնյազյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի առաջատար խորհրդատու, կոչումով արդարադատության կապիտան է:
Քննիչ Գ. Թամոյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+