211652_close_icon
views-count19514 դիտում article-date 21:56 04-01-2015

Ըստ վարորդների, Հրազդանի ճանշինի անգործության հետևանքով՝ Չարենցավան-Հրազդան ճանապարհը պատված է մերկասառույցով. ՃՈ-ն չի հասցնում վթարները ձևակերպի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավան-Հրազդան ավտոմայրուղու մոտ 20կմ հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցների վարորդները չեն կարողանում երթևեկել, մի քանի ավտոմեքենաներն էլ բախվել են իրար, որոշներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին և բաժանարար գոտու ծառերին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բավականին լարված են աշխատում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները, դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վարորդները արդարացիորեն բարձրաձայնում են, որ միայն վթարներից հետո են Հրազդանի ճանշինի աշխատակիցները ժամանել և սկսել աղի և ավազի լցման, ճանապարհի մշակման աշխատանքները: Իսկ ճանշինի աշխատակիցներն էլ արդարանում էին, թե իրենք վթարված ավտոմեքենաների վարորդներին զգուշացրել են, որ «մի քիչ սպասեք, ճանապարհը մշակենք, նոր շարժվեք»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միակ սփոփանքը այն է, որ վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Սակայն նույն վաշտի հետաքննիչները այդ ցուրտ եղանակին չեն հասցնում սպասարկել վթարները և վթարի վայրից մեկ այլ վթարի վայր մեկնում են ոտքով: Նախնական տվյալներով TOYOTA LAND CRUISER PRADO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 550.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 160.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր