Դիլիջանի ոլորաններում տիրում է բարձիթողի վիճակ. ճանապարհը պատված է մերկասառույցով, իսկ ճանշինը արջաքուն է մտել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 8-ին, Գեղարքունիքի մարզից ժողովրդին հայտնի՝ Սևանի թունելից մինչև Դիլիջան քաղաքի սկզբնամաս Դիլիջանի բոլոր ոլորաններում բարձիթողի վիճակ է տիրում:
Եթե Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան ճանապարհները սպասարկող ճանշինականները կատարել են հսկայածավալ աշխատանքներ՝ ճանապարհի մերկասառույցն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ապա Դիլիջանի ոլորաններում տիրում էր բարձիթողի վիճակ:
Ոլորանների ոչ մի հատվածում աղ ու ավազ լցված չէր, ինչը վտանագավոր է դառնում ավոտմեքենաների երթևեկի համար, հավանաբար խնդիրը պետք է հրատապ լուծվի՝ Կառավարության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների միջամտության արդյունքում, որպեսզի ճանշինը դուրս գա արջի քնից ու ճանապարհը մշակի աղ ու ավազով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։