211652_close_icon
views-count38207 դիտում article-date 18:13 05-01-2015

Խոշոր ավտովթար` Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան մոտ. բախվել են Opel-ն ու Lexus-ը. Lexus-ը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի խճուղու խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Սարգսյանի վարած Lexus մակնիշի 35 OT 337 համարանիշի և Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 24-ամյա Էդգար Գալստյանի վարած Opel մակնիշի 34 ZT 884 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր վթարի վայր են ժամանել 2 մարտական հաշվարկով՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Վթարի վար են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում առաջացել է ավտոմեքենաների հսկայական կուտակում, սակայն ՃՈ աշխատակիցները կարողանում են տիրապետել իրավիճակին և խցանումը երկար չի տևի: Օպերատիվ է գործել նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասի ռազմանակացված պահակախմբում: Նախնական տվյալներով LEXUS մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 8.600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 180.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր