36048 դիտում
10:42 28-07-2021
Խոշոր ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Mazda-ն․ Lada Priora-ն և Mercedes ML 320-ը. վերջինս կողաշրջվել է. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Mercedes ML 320, Lada Priora և Mazda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ Mercedes-ը կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանն Երևանի գնդի պարեկները, ովքեր նաև կարգավորում են երթևեկությունը, ինչի շնորհիվ խցանում տեղի չունեցավ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+