211652_close_icon
views-count3776 դիտում article-date 18:00 08-01-2015

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Charlie Hebdo-ի վրա հարձակված ահաբեկիչներից մեկի կնոջն ու քրոջը

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է նախօրեին Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի անձնակազմի վրա զինված հարձակման մեջ կասկածվող 5 անձանց: Ինչպես հաղորդում է La Figaro-ն, ձերբակալվածների մեջ են ահաբեկիչներից մեկի՝ 30-ամյա Շերիֆ Քուաշիի քույրը, նրա ամուսինը և մյուս ահաբեկչի՝ Շերիֆի եղբայր Սայիդ Քուաշիի կինը: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ հենց Քուաշի եղբայրներն են կազմակեչպել հարձակումը գրասենյակի վրա, որի ժամանակ սպանվեց Charlie Hebdo-ի 12 թղթակից: Ներկա պահին ոստիկանությունը որոնում է Քուաշի եղբայրներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կասկածյալներից մեկը՝ 18-ամյա Համիդ Մուրադը, սոցցանցերում տեսել է իր անունը և ներկայացել ոստիկանություն, ուր և հայտարարել է, որ ինքն ալիբի ունի և հարձակման պահին գտնվել է դպրոցում: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է Համիդ Մուրադի պնդումը:

Նմանատիպ նյութեր