211652_close_icon
views-count5268 դիտում article-date 11:44 08-01-2015

Փարիզի ոստիկանությունը հրապարակել է Charlie Hebdo-ի վրա հարձակումն իրականացրած ահաբեկիչներից երկուսի լուսանկարները

Փարիզի ոստիկանությունը հրապարակել է նախօրեին Փարիզում Charle Hebdo երգիծական թերթի խմբագրակազմի վրա կրակ բացած ահաբեկիչներից երկուսի լուսանկարները: Ըստ BBC գործակալության՝ վերջիններս Եմենում գործող ջիհադական ցանցի անդամներ են: Նրանցից երկուսը Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացիներ են՝ եղբայրներ Սայիս Քուաշին և Շերիֆ Քուաշին, երրորդը 18-ամյա Ամիդ Մուրադն է: Նրա ազգային պատկանելությունը դեռևս ճշտված չէ: Շերիֆ Քուաշին դատապարտված է եղել 2008 թվականին Իրաքում ահաբեկչություն իրականացնելու համար և ազատազրկման մեջ եղել 1,5 տարի: Հիշեցնենք, որ ահաբեկիչները ներխուժել են Charlie Hebdo-ի գրասենյակ և կրակ բացել թերթի աշխատակիցների վրա: Զոհվել է 12 մարդ: Խմբագրության թղթակիցները վերջերս հրապարակել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչն էլ, ենթադրաբար պատճառ է դարձել ահաբեկչության: [img]/ups/images/0370094001420698680472209.jpg[/img]

Նմանատիպ նյութեր