211652_close_icon
views-count13229 դիտում article-date 14:01 09-01-2015

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հոսանքահարվել են սիրիահայ կինն ու նրա շունը. շունը սատկել է. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 9-ին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին է դիմել Երևանի բնակիչ Սիրիահայ 40-ամյա Սոնա Քեշիշյանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց երեկ իր հետ կատարված դեպքի մասին: Ժամը 4-ին Սոնան իր շան Գրաֆի հետ զբոսնում էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց և Պարույր Սեվակ փողոցների խաչմերուկի մոտ և հանկարծ շունը ցատկում է բարձր բղավում, ձգվում և սատկում: Պարզվում է, որ նշված խաչմերուկի էլեկտրասյունների մոտ ձյան վրա շունը հոսանքահարվել է: Սոնան փորձում է շանը ձեռքով հետ պահի, սակայն Սոնան էլ է հոսանքահարվում: Նրանք ահազանգում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանում են փրկարարները նշված տարածքը ժապավենով փակում: Ժամանում են նաև թաղապետարանի և Էլեկտրացանցի ներկայացուցիչները: Սոնան հայտնեց նաև, որ այժմ իր կարծիքով թերությունը վերացված չէ, միայն հոսանքն են անջատել և եթե նորից միացնեն ապա շատ հնարավոր է նշված հատվածով երեխաներ անցնեն և իրենքել կհոսանքահարվեն: Մենք գործ ունենք մեծ վտանգի հետ այսօր մեր շունը սատկեց վաղը կարող է մարդ մահանալ, իսկ ով պետք է պատասխան տա նշված թերության համար: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր