211652_close_icon

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Հալեպի հայ կաթողիկե եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ

views-count1400 դիտում article-date 17:54 10-01-2015
«Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, որի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։ Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։ Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»:

Նմանատիպ նյութեր