211652_close_icon
views-count1000 դիտում article-date 20:16 03-02-2015

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին: Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում։

Նմանատիպ նյութեր