Այրել են Charlie Hebdo-ի ծաղրանկարները տպագրած համբուրգյան թերթի գրասենյակը
Այս գիշեր Համբուրգում անհայտ անձինք դյուրավառ նյութեր եւ պայթուցիկներ են նետել Hamburger Morgenpost թերթի գրասենյակի պատուհաններից ներս: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Այրվել են արխիվային կարեւոր փաստաթղթեր:
Ոստիկանությունը ձերբակալել է դեպքի մեջ կասկածվող երկու երիտասարդների: Կատարվում է քննություն:
Հատկանշական է, որ նախօրեին Hamburger Morgenpost-ը տպագրել էր Charlie Hebdo երգիծական հանդեսի՝ Մուհամեդ մարգարեին վերաբերող ծաղրանկարները՝ ի հիշատակ ահաբեկիչների զոհ դարձած գործընկերների:
Ենթադրվում է, որ թերթի գրասենյակն այրել են հենց այդ պատճառով: