211652_close_icon
views-count939 դիտում article-date 12:44 21-01-2015

Charlie Hebdo-ի ծաղրանկարները պառակտում են մտցնում ժողովուրդների միջև. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Թասնիմ Ասլամը Իսլամաբադում հայտարարել է, որ Charlie Hebdo ֆրանսիական շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը քաղաքակրթությունների և ժողովուրդների միջև պառակտություն մտցնելու փորձ է: Նա նաև նշել է, որ Պակիստանի նախագահն ու վարչապետը ժողովրդի հետ միասին քննադատում են հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Դրանք խորը վիրավորել են աշխարհի մահմեդականների զգացմունքները: Թասնիմ Ասլամը նաև հավելել է, որ Պակիստանը կողմ է խոսքի ազատությանը, սակայն այդ սկզբունքը չպետք է օգտագործվի հավատացյալների կրոնական զգացմունքերը վիրավորելու նպատակով: Հունվարի 16-18-ը Պակիստանի խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ֆրանսիական թերթում հրապարակված ծաղրանկարների դեմ:

Նմանատիպ նյութեր