211652_close_icon
views-count3542 դիտում article-date 14:06 12-01-2015

Վեյկ ան Զե. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գիրիի հետ

Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 անվանումը կրող ամենամյա գերհզոր մրցաշարում երեկ կայացել են երկրորդ տուրի հանդիպումները: “Ա” խմբում հանդես է գալիս նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Անիշ Գիրիի հետ և պարտիան ունեցել է խաղաղ ավարտ: Մրցաշարային աղյուսակ 1. Կարուանա 2 2. Իվանչուկ 1½ 3. Վաշիե-Լագրավ 1½ 4. Ռաջաբով 1 5. Կարլսեն 1 6. Գիրի 1 7. Սո 1 8. Վոյտաշեկ 1 9. Վան Վելի 1 10. Արոնյան 1 11. Դին Լիրեն 1 12. Ջոբավա ½ 13. Շարիչ ½ 14. Հոու Յիֆան 0 Զուգահեռաբար ընթացող “Բ” մրցաշարում հանդես է գալիս նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի 13-ամյա շախմատիստ Սամուել Սևյանը, ով մրցել է սպիտակ խաղաքարերով և պարտվել բելգիացի Բարտ Միխելսին: Մրցաշարային աղյուսակ 1. Գունինա 1½ 2. Նավարա 1½ 3. Վեյ Յի 1½ 14. Սեւյան 0

Նմանատիպ նյութեր