211652_close_icon
views-count4807 դիտում article-date 23:07 22-01-2015

Վեյկ ան Զեե. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի գրոսմայստերի հետ

Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 անվանումը կրող գերհզոր մրցաշարում ավարտվել են 10-րրդ տուրի հանդիպումները: Մեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Թեյմուր Ռաջաբովի հետ և պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Խաղացված 10 տուրերից հետո Արոնյանն ունի 4.5 միավոր: Մրցաշարի առաջատարն է Մագնուս Կարլսենը, որն ունի 7.5 միավոր: Բ մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյան - Սամուել Շանկլադ պարտիան ավարտվել է խաղաղ արդյունքով: Խաղացված 10 տուրերից հետո Սևյանն ունի 5.5 միավոր: Մրցաշարում վաղը հանգստյան օր է, իսկ հունվարի 23-ին Արոնյանը կհանդիպի Իվանչուկի հետ, իսկ Սևյանն էլ սպիտակ խաղաքարերով կմրցի Արի Դալիի հետ:

Նմանատիպ նյութեր