211652_close_icon

Յոահիմ Լյովը՝ 2014 թվականի լավագույն մարզիչ

views-count1337 դիտում article-date 22:26 12-01-2015
Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակի» հանձման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել է 2014 թվականի լավագույն մարզչի անունը: Այդ պատվին է արժանացել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, ով նախորդ տարվա ընթացքում իր թիմի հետ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ հավակնորդների թվում էին նաև Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

Նմանատիպ նյութեր