211652_close_icon
views-count1078 դիտում article-date 23:09 26-05-2014

Յոահիմ Լյովը գոհ է Գերմանիայի հավաքականի նախապատրաստական փուլից

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, թե ինչպես է Բունդեսթիմը նախապատրաստվում աշխարհի առաջնությանը: « Բրազիլիա կուղևորվենք մարտունակ թիմի կարգավիճակով: Ներկայումս խաղացողները լավ են աշխատում, և ես գոհ եմ: Որոշ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն և չեն կարող լիարժեք մարզվել: Բայց նրանք աշխատում են անհատական ծրագրով, և համոզված եմ, որ նրանք կապաքինվեն: Ֆիլիպ Լահմը վաղը կանցնի վազքային վարժություններին, և մենք նրան կհետևենք ամեն օր: Սակայն դեպքերից և իրադարձություններից առաջ ընկնել չենք ցանկանում: Ինչ վեարբերվում է Շվայնշտայգերին և Նոյերին, ապա վստահեցնում եմ, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում նրանք լիովին պատրաստ կլինեն: Ինչպես պնդում են բժիշկները, նրանց վնասվածքները լուրջ բնույթի չեն, և ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասել է Լյովը:

Նմանատիպ նյութեր