211652_close_icon
views-count1200 դիտում article-date 09:15 13-01-2015

Հաքերային հարձակում՝ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության Twitter-յան էջի վրա

«Ամերիկացի զինվորներ, մենք գալիս ենք, զգուշացեք ԻԼԻՊ-ից»,-նման գրառում է հայտնվել երեկ երկոյան ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Twitter-ի պաշտոնական էջում: Հաղորդագրությունը թողել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ցանցահենները: Ըստ տեղեկությունների՝ կիբերհանցագործները մեկ այլ հաղորդագրություն են թողել, որն իբրև թե բացահայտում է Հյուսիսային Կորեայում և Չինաստանում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Պենտագոնի պլանները: Բացի այդ, նույն էջում նշված են ԱՄՆ ԶՈՒ գեներալների անունները և նրանց բնակության հասցեները: CENTCOM-ի աքքաունթն արգելափակված է, սակայն Google-ում հնարավոր է գտնել հաղորդագրության կրկնօրինակները: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնում հաստատել են հաքերային հարձակման փաստը:

Նմանատիպ նյութեր