211652_close_icon
views-count1321 դիտում article-date 10:24 13-01-2015

Հայաստան փոխանցվող գումարների չափը անցալ տարի զգալիորեն նվազել է. Հայոց Աշխարհ

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո մի քանի տարի է պահանջվել, որ վերականգնվի արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների նախկին մակարդակը: Ավելին՝ դրանք սկսել էին բավականաչափ գերազանցել նախաճգնաժամային ցուցանիշները: Սակայն անցած տարի վիճակը դարձյալ փոխվել է: Մասնավոր տրանսֆերտների հոսքը ոչ միայն վերադարձել, այլև նույնիսկ մի փոքր զիջել է 2008թ. մակարդակը: Ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով Հայաստան փոխանցվող գումարներն անցած տարի զգալիորեն նվազել ոն : Եթե մինչև սեպտեմբեր դեռևս պահպանվում էր աճի դրական դինամիկան, ապա հոկտեմբերից հետո տրանսֆերտային հոսքերը դարձել են բացասական: Տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ (դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել) մասնավոր ոչ առևտրային փոխանցումները կրճատվել են 4,8 տոկոսով: Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, անցած տարվա 11 ամիսներին բանկային համակարգի միջոցով ընդհանուր առմամբ արտերկրից ոչ առևտրային նպատակով ստացվել է 1 մլրդ 601 մլն դոլար: Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրված կտրուկ անկման հետևանքով տրանսֆերտների հոսքերն այլևս դադարեցին դրական լինել: Տարեսկզբին ակնկալվող 9 տոկոսի փոխարեն 11 ամիսների տվյալներով տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան 80 մլն դոլարով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր