211652_close_icon
views-count1040 դիտում article-date 13:55 13-01-2015

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Հունվարի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդյունավետ է գնահատել հայ-հունական հարաբերությունների մակարդակը 2014 թվականին: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է ընդդեմ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերում է նաեւ ցեղասպանված հույներին: Զրուցակիցները կարեւորել են ԱԺ հայտարարության ընդունումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման տեսանկյունից: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու սերտացումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի ապակառուցողական եւ մարդատյաց քաղաքականության առնչությամբ՝ նկատի ունենալով մարդկային կյանքեր խլած վերջին դիվերսիոն գործողությունները: Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել ԱԺ հայտարարության բանաձեւի նախաձեռնության համար, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ նշելով, որ Հունաստանը խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառապես խաղաղ կարգավորմամբ:

Նմանատիպ նյութեր