211652_close_icon
views-count1406 դիտում article-date 23:43 13-01-2015

Կոտայքի թեմն ու մարզպետարանը ցեղասպանության տարելիցին ընդառաջ միջոցառումներ կկազմակերպեն

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը 2015 թվականի աշխատանքային տարվա մեկնարկն ազդարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարան այցելությամբ: Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիկոսպոս Քարամյանի հետ և մարզի հոգևոր առաջնորդի հետ քննարկել 2015 թվականին համար նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման մի շարք մանրամասներ: Ընդգծվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվող մարզային ձեռնարկների հիմնական ուղղությունները: Հանդիպման ավարտին Կոտայքի մարզպետարանի և Կոտայքի թեմի առաջնորդարանի աշխատակազմերին հանձնարարվել է` հիմք ընդունելով քննարկված սկզբունքները՝ մշակել համատեղ միջոցառումների իրականացման ծրագրեր: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր