1545 դիտում
20:56 17-02-2015
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ՀՊՏՀ-ն կիրականացնի միջոցառումներ
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կանցկացվի միջոցառումների շարք: Այս առիթով ուսանողական խորհրդում ստեղծվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող ժամանակավոր հանձնաժողով, որը զբաղվելու է ինչպես միջոցառումների կազմակերպման և անցկացման, այնպես էլ համազգային միջոցառումներին ՀՊՏՀ-ականների մասնակցության հարցերով:
Ուսանողական խորհուրդը նպատակ ունի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ ուսանողության, երիտասարդության և առհասարակ, հանրության շրջանում բարձրացնել Մեծ եղեռնի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, կոչ անել աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նախատեսվում է տարաբնույթ միջոցառումների շարք, որտեղ ընդգրկված կլինեն և' ուսանողներ, և' հատուկ հյուրեր, օրինակ՝ հայոց պատմության, ցեղասպանագիտության մասնագետներ: Միջոցառումները կայանալու են ինչպես մեր բուհում, այնպես էլ՝ բուհից դուրս: Մեկնարկը նախատեսվում է մարտին, ամփոփումը՝ մինչև ապրիլի 24-ը, հայտնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
16:59 30-03-2015
Նոտարական պալատը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ կիրականացնի
1403 դիտում
23:43 13-01-2015
Կոտայքի թեմն ու մարզպետարանը ցեղասպանության տարելիցին ընդառաջ միջոցառումներ կկազմակերպեն
1106 դիտում
20:45 25-11-2014
Ինտելեկտուալ խաղ՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
Այս բաժնից
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1027 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է