8413 դիտում
20:41 14-01-2015
Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում. Գեւորգ Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վաղը` հունվարի 15-ին, կայցելի Գյումրի եւ կհանդիպի Վ . Պերմյակովի քննությունը Հայաստանում անցկացնելու նպատակով բողոքի ակցիայի դուրս եկած ակտիվիստների հետ:
Այս մասին այսօր նախագահական նստավայրից դուրս գալուց հետո, լրագորղների հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Գյումրեցիներին հատուկ առանձին-առանձին եւ ամբողջությամբ կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը: Գյումրեցիներին և ամբողջ հայությանը ուզում եմ ասել, որ այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրն է և բոլորիս նպատակը նույնն է՝ որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Վստահեցնում են, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ամբողջ գործընթացը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, բոլորի համար տեսնելի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգություն իրականացնող ցանկացած անձի դեմ հետեւողական քննություն է իրականացվելու, որ պատասխանատվության ենթարկվի:
«Մնացածը՝ վաղը Գյումրիում»,- սահմանափակվեց Գեւորգ Կոստանյանը:
Նմանատիպ նյութեր
5068 դիտում
16:16 23-01-2015
Պերմյակովը հոգեբուժական փորձաքննության կենթարկվի
18090 դիտում
15:42 27-12-2019
Եթե անձը 1 տարվա ընթացքում 2 անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարի, կենթարկվի քրեական պատասխանատվության
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված