211652_close_icon
views-count1202 դիտում article-date 15:34 15-01-2015

«Իսլամական պետության» շարքերում Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ են կռվում. Թուրքիայի ԱԳՆ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում այսօր կռվում է 600-ից ավելի Թուրքիայի քաղաքացի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն, հաղորդում է kanal 7 հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ մինչ օրս խմբավորման շարքերում կռվող Թուրքիայի 100ից ավելի քաղաքացի է սպանվել, իսկ 100 քաղաքացի արտաքսվել է Թուրքիայից, ևս 7000 քաղաքացու մուտքը Թուրքիա արգելվել է:

Նմանատիպ նյութեր