211652_close_icon
views-count9699 դիտում article-date 16:08 15-01-2015

Վրդովված քաղաքացիները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ փորձել են այրել ռուսների դրոշը. ԼՐԱՑՎԱԾ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քաղաքացիները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ այսօր՝ հունվարի 15-ին, բողոքի ակցիա են անցկացնում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձեցին այրել Ռուսաստանի Դաշնության դրոշը, սակայն մյուսները թույլ չտվեցին: Ակցիան վերահսկվում է ոստիկանների կողմից, ովքեր թույլ չեն տալիս նրանց շատ մոտենալ դեսպանատանը: Քաղաքացիները պարբերաբար բացականչում են իրենց արդարացված պահանջը եւ վանկարկում՝ «Մենք ենք մեր երկրի տերը»։ *** Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դեսպանատան մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարներից Վարդկես Գասպարին պառկել էր գետնին, այդ կերպ փորձելով տեղ հասցնել իր պահանջը: Տևական ժամանակ է, Ռուսաստանի դեսպանատան մոտ մնալուց հետո, ցուցարարներից Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ երթով շարժվում են գլխավոր դատախազության շենքի մոտ: Նշենք, որ Գյումրիում ևս նույն պահանջով բողոքի ակցիա է ընթանում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր