211652_close_icon
views-count8098 դիտում article-date 23:27 15-01-2015

Նախնական տեղեկություններով՝ Երեւանի Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թիվը հասնում է 20-ի. ցուցարարները կասկածվում են զենք կրելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/15/39810/]փոխանցել էինք[/url], Գյումրիում տեղի ունցած դաժան ոճրագործության եւ դրան հաջորդող զարգացումներով պայմանավորված՝ այս պահին լարված իրավիճակ է նաեւ Երեւանի Ազատության հրապարակում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը փոխանցում է, որ նախնական տեղեկություններով՝ մոտ 20 ցուցարար բերման է ենթարկվել, որոնց թվում են Արգիշտի Կիվիրյանը և Ալեք Ենիգոմշյանը: Ոստիկանները շարունակում են ցուցարարներին բերման ենթարկել, պատճառաբանելով, որ բերման ենթարկվողները կասկածվում են զանգվածային անկարգություն հրահրելու եւ զենք-զինամթերք կրելու մեջ: Այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը լարված է: Գյումրիում տեղի ունցած դաժան ոճրագործության եւ դրան հաջորդող զարգացումներով պայմանավորված՝ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են հրապարակում՝ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով և Գյումրիում բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+

Նմանատիպ նյութեր