211652_close_icon
views-count2007 դիտում article-date 09:52 16-01-2015

Վայքի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն ՀՀԿ-ն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ հունվարի 18-ին Վայք քաղաքում նախատեսված է քաղաքապետի ընտրություն: Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, երբ քաղաքապետ Հարություն Սարգսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ: Դրանից հետո Վայքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վասիլ Ասլանյանը, որը մարզպետի աներձագն է: Քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ներկայացնելով Արագած Սաղաթելյանին: Առաջադրվել էր նաև անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, որը ձևական թեկնածու էր ու շատ արագ էլ ինքնաբացարկ է հայտնել մրցապայքարում միայնակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուին: Թեկնածու չեն առաջադրել ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը» և ոչ էլ Վայոց Ձորում մի ժամանակ իշխանություն հաստատած ԲՀԿ–ն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր