211652_close_icon
views-count1135 դիտում article-date 11:47 16-01-2015

Ռուսաստանը թույլատրել է ԱՄՆ-ին ձեռք բերել ռուսական արտադրության հրթիռային շարժիչներ

Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է «Էներգոմաշ» կազմակերպությանը և Հրթիռային-տիեզերական միացյալ կորպորացիային ամերիկյան Orbital Sciences կորպորացիային վաճառել РД-181 տեսակի հրթիռային շարժիչներ: Այս մասին հայտնել է ռուսական Известия թերթը: Ըստ պայմանագրի՝ շարժիչները չեն օգտագործվելու ուղեծիր ռազմական նշանակության սարքավորումներ դուրս բերելու համար: 15-20 տարի հեռանկարով պայմանագրի արժեքը 60 շարժիչ ձեռք բերելու համար կազմել է 1 մլրդ դոլար: Նշված արժեքի մեջ է մտնում ոչ միայն շարժիչների ձեռքբերումը, այլ ուրիշ ծառայություններ ևս. ռուսական կողմը պարտավորվում է անձամբ տեղադրել շարժիչները հրթիռի վրա, ինչպես նաև անցկացնել փորձարկումներ:

Նմանատիպ նյութեր