211652_close_icon

Իրանն ու Ռուսաստանը միասին ինքնաթիռների շարժիչներ կարտադրեն

views-count1492 դիտում article-date 12:27 02-09-2015
Մոսկվայի ու Թեհրանի միջև համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ավիաշարժիչների և գազային տուրբինների արտադրության վերաբերյալ: Համաձայնագրի կնքման մասին հայտնել է Իրանի Պաշտպանության նախարարի տեղակալ Մանուչեր Մանթեղին: «Ծրագրում ենք նոր սերնդի օդանավերի շարժիչների նախագծման ու արտադրության համատեղ նախագծեր, որպեսզի հետագայում այն նաև տնտեսական շահագործման հանձնենք»,-նշել է Մանթեղին: Վերջինս նաև պարզաբանել է, որ Իրանը կարող է դառնալ ռուսական ինքնաթիռային շարժիչների ամենախոշոր շուկան, ինչպես նաև խթանել գազատուրբինային շարժիչների արտադրության բաչելավմանը: Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանում, երբ իրանական պատվիրակությունը մանսակցում էր MAKC-2015 ավիասալոնի բացմանը:

Նմանատիպ նյութեր