2939 դիտում
17:25 16-01-2015
ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ՀԻՇԵՑՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ. 2013-2014 թթ. համեմատական վիճակագրություն. տեսանյութ
2014 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3156 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 297 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4479 մարդ:
2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2824 պատահար, որոնց հետեւանքով զոհվել էր 316, մարմնական վնասվածք ստացել՝ 3994 մարդ:
2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է վրաերթի 965 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 93 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 992 մարդ:
2013 թվականին հանրապետությունում արձանագրվել էր վրաերթի 873 դեպք, որոնց հետեւանքով զոհվել էր 113, մարմնական վնասվածք ստացել՝ 856 մարդ:
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի պահանջները չկատարելու հետեւանքով 2014 թվականին արձանագրվել է վրաերթի 665 դեպք, որոնց հետեւանքով 60 մարդ զոհվել է, 648-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2013 թվականին արձանագրվել է 597 վրաերթի դեպք, որոնց հետեւանքով 62 մարդ զոհվել է, 575-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
965 դիտում
12:59 03-12-2014
11 ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների համեմատական վիճակագրություն
1076 դիտում
13:42 03-12-2014
Նոյեմբեր ամսվա ճանապարհատրանսպորտային պատահարների համեմատական վիճակագրություն
3303 դիտում
23:29 14-04-2014
Ճանապարհատրանսպորտային պատահարներ. մտահոգիչ վիճակագրություն. տեսանյութ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»