Moody՛s-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշը
Moody's Investor Service միջազգային վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը «Ba2»-ից մինչև «Ba3». Վարկանիշային կանխատեսումը «կայունից» իջել է մինչև «բացասական»: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Բացի այդ, ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշային առաստաղը «Ba1»-ից իջել է մինչև «Baa3», արժութային պարտատոմսերի վարկանիշային առաստաղը՝ «Ba2»-ից մինչև «Ba1», իսկ արժութային ավանդների վարկանիշային առաստաղը՝ «B1»-ից «Ba3»:
Գործակալությունը դա պայմանավորել է Ռուսաստանի Հայաստան դրամական փոխանցումների, տնտեսության հեռանկարների վատթարացմամբ, թույլ ներդրումների և այլ բացսական գործոններով:
Հայաստանի ՀՆԱ-ի 15%-ը բաժին է ընկնում դրամական փոխանցումներին, որոնց 90%-ը երկիր է մտնում Ռուսաստանից: