211652_close_icon
views-count1600 դիտում article-date 17:40 11-04-2014

Moody՛s-ն իջեցրել է Թուրքիայի վարկանիշը մինչև «բացասական» աստիճանի

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր իջեցրել է Թուրքիայի վարկանիշային կանախտեսման ցուցանիշը մինչև «բացասական» աստիճանի: AFP գործակալության պնդմամբ՝ այդ երկրում տիրող քաղաքական անորոշությունն թուլացնում է միջազգային ներդրողների ունեցած վստահությունը և կասկածի տակ առնում տնտեսական հետագա բարեփոխումները: Նշված «բացասական» կետը երևում է գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ. այն գտնվում է Baa3 մակարդակի վրա և, այսպես կոչված, «աղբանոցային» մակարդակից ընդամենը մեկ աստիճան է բարձր:

Նմանատիպ նյութեր