211652_close_icon
views-count4648 դիտում article-date 15:13 17-01-2015

Գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը. Հայկ Մարության

Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին: Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր: Այո, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ Հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ: Հպարտ եմ ձեզանով Գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաև զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին և քույրերին սպանողը չստանա մեր պետության կոլմից հաստատված պատիժը: Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին` իրենք այս պետության քաղաքացի են, թե ուղղակի տուրիստ»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]SHAMSHYAN.com-ը հայտնել էր[/url], որ հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիերը:

Նմանատիպ նյութեր