2403 դիտում
20:31 17-01-2015
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ջախջախեց Շոտլանդիային. տեսանյութ
Քիչ առաջ Շվեդիայի Սկյովդե քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Շոտլանդիա-Հայաստան մրցավեճը: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի՝ շնորհիվ Սարո Գալստանը և Սարո Մարդանյանի գոլերի: Երկրորդ խաղակեսում մեր թիմի կաղմում գոլերի հեղինակներ դարձան Գրիգոր Կապուկրանյանը, Դավիթ Սուջյանը, Հենրիկ Գրիգորյանը և Սարո Մարդանյանը: Շոտլանդացիները կարողացան պատասխանել միայն մեկ գոլով:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց 6:1 հաշվով և վաստակելով 7 միավոր՝ առայժմ գլխավորեց ընտրական F խմբի մրցաշարային աղյուսակը:
Այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին կսկսվի խմբի մյուս հանդիպումը, որում կմրցեն Իսրայելի և Շվեդիայի հավաքականները: Միայն դրանից հետո մրցաշարային աղյուսակը կընդունի իր վերջնական տեսքը: Եթե հաղթանակ տանի Շվեդիայի հավաքականը կամ հանդիպումն ավարտվի ոչ-ոքի, Հայաստանի հավաքականը խմբում կգրավի առաջին տեղը և դուրս կգա հաջորդ փուլ, իսկ եթե հաղթի Իսրայելի հավաքականը, ապա հարկ կլինի հաշվել Հայաստանի և Իսրայելի հավաքականների խփած և բաց թողած գնդակները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2220 դիտում
21:38 08-04-2022
Աշխարհի առաջնություն. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 11:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային
2277 դիտում
21:44 14-06-2021
Եվրո-2020. Չեխիան հավաքականը սուպերգոլով հաղթեց Շոտլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2719 դիտում
23:59 08-10-2019
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգա. «Լեոն» ջախջախեց մակեդոնական «Շկուպիին»
Այս բաժնից
1069 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1792 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն
3310 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ