Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, շնորհակալ ենք ֆուտբոլիստներին, մարզիչներին ու բժիշկներին, այդ թվում՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վնասվածքաբան Այվազ Մխիթարյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երկու տարի առաջ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանի հրավերով Սպիտակի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Այվազ Մխիթարյանը համատեղությամբ սկսեց աշխատել ՀՖՖ բժշկական դեպարտամենտում` որպես Ֆուտզալի ազգային հավաքականի բժիշկ, իսկ վերջերս սկսեց կատարել դեպարտամենտում ավագ վնասվածքաբանի գործառույթները։
Արդեն երեկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության։
Քչերը կարող են պատկերացնել, թե ինչ է նշանակում բժշկական օգնություն իրականացնել ֆուտբոլիստներին, քչերը կարող են պատկերացնել թե որքան է տարբերվում սպորտային բժշկությունը մեզ բոլորիս ծանոթ բժշկությունից։
Այվազ Մխիթարյանի և Ֆուտզալի ազգային հավաքականի բուժաշխատողների ջանքերով է նաև, որ այսօր մեր հավաքականն ունի այս բարձրունքը։
Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալ ենք վստահության և տրված հնարավորության համար, շնորհակալ ենք Քեզ, Այվա՛զ, որ մեր կենտրոնի պատիվը հերթական անգամ բարձր ես պահում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 83 տարեկան կինը դիմել էր Սպիտակի բժշկական կենտրոն՝ գանգատվելով ձախ կոնք-ազդրային հոդի շրջանում սուր ցավերից, քայլելու անհնարինությունից։
Կատարված ռենտգեն հետազոտությունների հիման վրա կնոջ մոտ ախտորոշվել էր ձախ ազդրոսկրի միջտաբիոնային փակ կոտրվածք՝ տեղաշարժով։
Վերջին ամիսներին Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած նոր տեխնիկական սարքերի համալրումների շնորհիվ հնարավորություն էր եղել իրականացնելու վիրահատություն, որը մինչ օրս բժշկական կենտրոնում հնարավոր չէր իրականացնել՝ համապատասխան տրակցիոն սեղանի բացակայության պատճառով:
Բժշկական կենտրոնում՝ բժիշկ-վնասվածքաբան Այվազ Մխիթարյանի եւ վիրաբուժական թիմի կողմից կատարվել էր ձախ ազդրոսկրի մետաղական օստեոսինթեզ՝ պրոքսիմալ արգելափակող մեխով, նույն ինքը Gamma locking nail:
Կատարված վիրահատությունը համարվում է ոսկե տարբերակ նման կոտրվածքների համար ամբողջ աշխարհում, այն թույլ է տալիս պացիենտին քայլել վիրահատության հենց հաջորդ օրը։
Շնորհիվ վիրահատող բժշկի ու բուժանձնակազմի՝ 83-ամյա կինն դուրս էր գրվել բժշկական կենտրոնից՝ քայլակի օգնությամբ քայլելով, իսկ արդեն մեկ օր անց կարողացել էր ինքնուրույն քայլել՝ առանց որևէ միջամտության: