211652_close_icon
views-count2261 դիտում article-date 22:55 17-01-2015

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը գրավեց առաջին տեղը և դուրս եկավ հաջորդ փուլ

Քիչ առաջ Շվեդիայի Սկյովդե քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի F խմբի երրորդ տուրի Իսրայել-Շվեդիա հանդիպումը: Շվեդիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով: Այսպիսով, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը F խմբում զբաղեցրեց առաջին տեղը, քանի որ այսօր՝ ավելի վաղ, 6։1 հաշվով հաղթել էր Շոտլանդիայի հավաքականին: Մեր թիմն անցկացրած 3 խաղերում տարավ 2 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի՝ խփելով 12 և բաց թողնելով 6 գնդակ: Հայաստանի հավաքականի կազմում 3 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Հենրիկ Գրիգորյանը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Թուրքիայի և Սլովակիայի հավաքականները:

Նմանատիպ նյութեր