211652_close_icon
views-count12066 դիտում article-date 13:26 18-01-2015

Արմավիրի մարզում 47-ամյա վարորդը, չկարողանալով շրջանցել իր ուղղությամբ շպրտվող անվադողը, Opel-ով վթարի է ենթարկվել եւ կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 47-ամյա Շավարշ Համբարձումյանը, իր վարած Opel Vektra մակնիշի 34 MO 515 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 27-ամյա Աշոտ Ալեքսանյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի եւ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ երբ Շ. Համբարձումյանը Opel-ով ընթանալիս է եղել ու նկատել է, որ իր առջեւով ընթացող մեկ այլ ավտոմեքենայի անվադողը պոկվել ու շպրտվում է դեպի իր կողմը, փորձելով խույս տալ անվադողից՝ չի կարողացել կառավարել ավտոմեքենան եւ տեղի է ունեցել վթարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր