59540 դիտում
10:54 22-12-2017
Վթարի է ենթարկվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն ներկայացած 27-ամյա վարորդը, ով Lexus-ով կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. տեղի ՃՈ աշխատակիցները «ուխտի ականջում քնած են». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաներում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հովհաննես Դանիելյանը իր վարած Lexus մակնիշի 64 ՕT 064 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դանիելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 59-ամյա Սուսաննա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
Վթարից հետո դեպքի վայրում հայտնված քաղաքացիներն ասում էին, որ Ճանապարհային Ոստիկանությունը 3 ժամ հետո է միայն բարեհաճել ժամանել դեպքի վայր ու այդքան ժամանակ ոչ մի ՃՈ աշխատակից գոնե ցուցադրության համար չի բարեհաճել և միայն հետո ժամանել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Դանիելյանը հիվանդանոցում ներկայացել է, որ ինքն աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, սակայն իրականում նա ստել է։ Նա աշխատում է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22667 դիտում
14:28 17-04-2017
Ինչո՞ւ է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը դիմել ՀՀ գլխավոր դատախազին